Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
24.07.2012 | 01:59

Մոտեցրո՛ւ, Տեր, ականջը քո և լսի՛ր ինձ, քանզի աղքատ ու տնանկ եմ ես։ Հոգիս սո՛ւրբ պահիր, Տեր, փրկի՛ր, Աստվա՛ծ իմ, քո ծառային, որ հույսը դրել է քեզ վրա։ Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, քանզի գիշեր-ցերեկ քե՛զ կանչեցի։ ՈՒրախացրո՛ւ ծառայիդ հոգին, Տեր, քանզի հոգիս դեպի քեզ բարձրացրի, որովհետև դու, Տե՛ր, բարի ու շիտակ ես, գթառատ ես նրանց հանդեպ, ովքեր կանչում են քեզ։ Ակա՛նջ դիր, Տե՛ր, իմ աղոթքներին և ո՛ւշ դարձրու խնդրանքիս ձայնին։
Սաղմոսներ 85.1-6

Դիտվել է՝ 2610

Մեկնաբանություններ